ՄՄարիամ Մխիթարյան

Հարավային Կորեայի նախկին նախագահը ժամկետից 18 տարի շուտ է ազատվել բանտից

Հարավային Կորեայի նախկին նախագահը ժամկետից 18 տարի շուտ է ազատվել բանտից

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ներում է շնորհել նախկին նախագահ Պակ Կին Հեին, որը 22 տարվա ազատազրկման էր դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով՝ գրում է BBC-ն։

Նրա նախագահությունը կասեցվել էր 2017 թվականին՝ իմփիչմենթի գործընթացի արդյունքում։

2018 թվականին Պակ Կին Հեն մեղավոր է ճանաչվել պետական ​​գաղտնիքներ հրապարակելու, շորթման, իշխանության չարաշահման և կաշառք վերցնելու համար։ Նա նաև պարտավորվել է վճարել 18 միլիարդ վոն (մոտ 17,5 միլիոն դոլար) տուգանք: Սկզբում Պակ Կին Հեն դատապարտվել էր 30 տարվա ազատազրկման, սակայն հետո թե՛ ժամկետը, թե՛ տուգանքի չափը կրճատվել են։

Նախկին նախագահը չի ընդունել իր մեղքը: Նա դարձել է Հարավային Կորեայի՝ ժողովրդավարական ​​ճանապարհով ընտրված առաջին ղեկավարը, որը պաշտոնից հեռացվել է իմփիչմենթի միջոցով:

69-ամյա Պակն այս տարի երեք անգամ հոսպիտալացվել է ուսի և մեջքի ստորին հատվածի քրոնիկ ցավերի պատճառով: Կորեական ԶԼՄ-ները չեն բացառում, որ Պակն Ամանորի համաներման թեկնածուների ցուցակում է ընդգրկվել առողջական խնդիրների պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում