ՄՄարիամ Մխիթարյան

Եռակողմ պայմանավորվածությունները հիմնականում իրականացվել են. Զախարովա

Եռակողմ պայմանավորվածությունները հիմնականում իրականացվել են. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ամփոփելով 2021 թվականը հայ-ադրբեջանական հակամարտության տեսանկյունից, ղարաբաղյան հակամարտությունն անվանել է ամենաբարդ, ձգձգված և արյունալի հակամարտություններից մեկը։ Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները հիմնականում իրականացվել են անցնող տարվա ընթացքում։ Զախարովայի խոսքով՝ Բաքուն և Երևանը հավատարիմ են մնում դրա բոլոր դրույթների հետագա իրականացմանը և խստորեն պահպանմանը:

Ռուս դիվանագետը Հայաստանին և Ադրբեջանին մաղթել է խաղաղություն ու համբերություն հակամարտության կարգավորման գործում։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ամեն ինչ բարեհաջող կընթանա, եթե բոլոր կողմերը գործադրեն առավելագույն ջանքեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում