ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը պետական դավաճանության հոդվածով գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը պետական դավաճանության հոդվածով գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը դավաճանության հոդվածով գործ է հարուցել «Ժողովրդի ծառա» կուսակցությունից հեռացված պատգամավոր Եվգենի Շևչենկոյի դեմ, որը հայտնի է Բելառուս կատարած այցերով՝ գրում է Interfax-ը։

«Քանի որ կա տեղեկատվության արտահոսք, պետք է տեղեկացնեմ, որ անվտանգության ծառայությունն իսկապես գործ է հարուցել իմ դեմ՝ դավաճանության հոդվածով: Այժմ ես Մեդվեդչուկի և Պորոշենկոյի հետ նույն ցուցակում եմ: Զվարճալի ընկերություն է, չէ՞: Ինձ մեղադրում են Ուկրաինայում «ռուսական աշխարհ» ստեղծելու համար»,- գրել է Շևչենկոն ֆեյսբուքյան իր էջում։

Պատգամավորը համոզված է, որ Ուկրաինայի ներկա իշխանությունը այս կերպ շարունակում է պայքարը քաղաքական ասպարեզում պոտենցիալ մրցակիցների դեմ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում