ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ ԱԳՆ-ն նշել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման շուրջ բանակցություններ սկսելու պայմանը

ՌԴ ԱԳՆ-ն նշել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման շուրջ բանակցություններ սկսելու պայմանը

ՌԴ արտգործնախարարության՝ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը РИА Новости-ին տված հարցազրույցում նշել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման շուրջ բանակցություններ սկսելու պայմանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ կլինի դիտարկել պայմանագրի երկարաձգման հարցը, երբ պարզ դառնա, թե գործընկերներից ով ինչ ծավալներով և ինչ պայմաններով գազ կգնի։

Դիվանագետը նշել է, որ Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրներ ռուսական գազի մատակարարումների և Ուկրաինայի տարածքով տարանցման հարցերը բացառապես առևտրային բնույթ ունեն։

Ըստ լրատվականի՝ ուկրաինական իշխանությունները մտավախություն ունեն, որ այս ձմռանը Ռուսաստանը կարող է ամբողջությամբ դադարեցնել գազի տարանցումը, և սկսել են նախապատրաստվել դրան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում