Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն դեկտեմբերի 27-ին: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ և ԳՀՀԾ համատեղ հանձնաժողովի համակարգող Էնրիկե Մորան։
Նրա խոսքով՝ կարևոր է արագացնել չկարգավորված առանցքային խնդիրների լուծումը և առաջ շարժվել՝ սերտորեն համագործակցելով ԱՄՆ-ի հետ։
Վիեննայում դեկտեմբերի 17-ին ավարտվել էր իրանական միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը:










