ՄՄարիամ Մխիթարյան

Առաջին անգամ ուկրաինացի զինվորականները Դոնբասի փորձադաշտում կիրառել են հակատանկային հրթիռային Javelin համակարգեր

Առաջին անգամ ուկրաինացի զինվորականները Դոնբասի փորձադաշտում կիրառել են հակատանկային հրթիռային  Javelin համակարգեր

Դոնբասում ռազմական գործողության տարածքում առաջին անգամ Ուկրաինայի Զինված ուժերը կիրառել են ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգերը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ուկրաինական Дом հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ այժմ ուկրաինական բանակը զինված է մոտ 100 Javelin կայաններով և դրանց համար նախատեսված մոտ 500 հրթիռով։ Համալիրներն առաջին անգամ օգտագործվել են Դոնբասում՝ նշում է հեռուստաալիքը, որը հեռարձակվում է Կիևի կողմից չվերահսկվող շրջանում։ Հստակեցվում է, որ համալիրը կիրառվել է Դոնեցկի շրջանի փորձադաշտում, ոչ թե մարտական ​​գործողություններում։

2014 թվականից ի վեր Միացյալ Նահանգները 2,5 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար, միայն այս տարի՝ ավելի քան 400 միլիոն դոլար։ Վաշինգտոնը զենք է մատակարարում Կիևին և հրահանգիչներ ուղարկում զինվորականներին պատրաստելու համար։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն էլ հավանություն տվեց Կիևին մահաբեր զենք վաճառելուն և Ուկրաինան սկսեց ստանալ Javelin հակատանկային հրթիռային համակարգեր։ Այսպիսով, հոկտեմբերին ԱՄՆ իշխանությունները Ուկրաինային մատակարարել են 30 համալիր և դրանց համար նախատեսված 180 հրթիռ։

Դոնբասում ուկրաինական ռազմական գործողության հրամանատար Ալեքսանդր Պավլյուկը դեկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ ուկրաինական բանակը Կիևի կողմից վերահսկվող հատվածում մշտապես օգտագործում է թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր և, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է օգտագործել Javelin հակատանկային հրթիռային համակարգեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում