ՄՄարիամ Մխիթարյան

Կադիրովին զայրացրել է Դուդաևի արձանի տեղադրումը Թուրքիայում

Կադիրովին զայրացրել է Դուդաևի արձանի տեղադրումը Թուրքիայում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատել է թուրքական իշխանություններին՝ նրանց մեղադրելով ահաբեկչությունը կոծկելու համար։ Պատճառը դեկտեմբերի 10-ին Թուրքիայի Քոջայելի մարզում չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումն ու արձանի տեղադրումն է՝ գրում է BBC-ն:

Ի պատասխան՝ Կադիրովը սպառնացել է Գրոզնիում հավերժացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանի անունը։ Կազմակերպությունը Թուրքիայում և շատ այլ երկրներում համարվում է ահաբեկչական, իսկ Օջալանը ցմահ բանտարկության պատիժը կրում է Իմրալի կղզու թուրքական բանտում։

Չեչնիայի նախագահն Էրդողանին նաև կոչ է արել կողմնորոշվել: «Կա՛մ ստանում եք ահաբեկիչներին հրապարակայնորեն աջակցող պետության կարգավիճակ, կա՛մ  թափանցիկ և ազնիվ հարաբերություններ եք պահպանում Ռուսաստանի հետ՝ չփոխելով ձեր համոզմունքները նրա թիկունքում»,- գրել է Չեչնիայի ղեկավար Կադիրովը Telegram-ի իր ալիքում։

Ի դեպ, Թուրքիայի այդ քայլի առիթով ավելի վաղ  իր դժգոհությունն էր հայտնել նաև ՌԴ ԱԳ նախարարությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում