ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը խորհուրդներին չի հետևում. նախկին խորհրդական

Էրդողանը խորհուրդներին չի հետևում. նախկին խորհրդական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի կտրականապես հերքել է երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին։

«Ես հայտարարում եմ, որ ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսին։ Արտահերթ ընտրություններ չեն լինի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ գրում է ТАСС-ը։

Էրդողանի խոսքով՝ հանրապետության ​​իշխանությունները «գիտեն ինչ են անում և ուր են գնում»։ «Մենք հայտարարել ենք, որ մեր ժողովրդի վրա ճնշում չենք գործադրի ո՛չ տոկոսներով, ո՛չ գնաճով և պայքարում ենք դրա համար։ Մենք կհասնենք մեր ուզած արդյունքներին»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի նախկին խորհրդական Աքիֆ Բեկին, սակայն, New York Times-ի հետ հարցազրույցում ասել է, որ Էրդողանն անտեսում է բիզնես խմբերի, ներդրողների և տնտեսագետների նախազգուշացումներն ու խորհուրդները, չնայած հասարակ թուրքերի շրջանում նրա վարկանիշի ու թուրքական լիրայի անկմանը:

Ըստ մասնագետների՝ Էրդողանը ելք է փնտրում գալիք ընտրություններում իր իշխանությունը պահպանելու, քաղաքական շարժիչ ուժը վերականգնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում