ՄՄարիամ Մխիթարյան

«Միացյալ ազգային շարժումը» զանգվածային հացադուլ է սկսում

«Միացյալ ազգային շարժումը» զանգվածային հացադուլ է սկսում

Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» (ՄԱՇ) դեկտեմբերի 22-ից զանգվածային հացադուլ կսկսի։ Այդ որոշման մասին խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին հայտնել է ՄԱՇ նախագահ Նիկա Մելիան՝ գրում է Aliq.ge-ն։

Կուսակցության ղեկավարի խոսքով՝ հացադուլը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Սաակաշվիլին ազատ չի արձակվել։

«Մենք նոր պայքարի մեջ ենք մտնում՝ Միխեիլ Սաակաշվիլիին ազատելու համար, և այսօրվանից հայտարարում ենք բողոքի զանգվածային հացադուլ»,- ասել է Մելիան։

Ըստ Մելիայի՝ կայացրել են ծանր, սակայն սահմանադրորեն թույլատրելի որոշում և կիրառում են ոչ բռնի մեթոդ։

Կուսակցության նախագահը նշել է նաև, որ չի կարող որևէ մեկին կոչ անել միանալ զանգվածային հացադուլին, սակայն ընդգծել է, որ ինչքան շատ մարդ լինի, Սաակաշվիլին այնքան շուտ ազատ կարձակվի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում