ՆՆարե Ոսկանյան

Թմրամիջոցն իրացնելուց հետո բերման է ենթարկվել ու ձերբակալվել. Ոստիկանություն

Թմրամիջոցն իրացնելուց հետո բերման է ենթարկվել ու ձերբակալվել. Ոստիկանություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով Արաբկիրի բաժնի գործընկերների հետ, դեկտեմբերի 17-ին Հրազդանի կիրճից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 30 և 43 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի, մյուսը Էջմիածնի բնակիչ է։

30-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 3 փաթեթ թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչներ, իսկ 43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ նմանատիպ զանգվածով 5 փաթեթ ու կաթուցիչ:

Պարզվել է, որ Էջմիածնի 43-ամյա բնակիչը մայրաքաղաքում բնակվող 30-ամյա տղամարդուն թմրամիջոց է իրացրել Հրազդանի կիրճում։ Նշանակվել է փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ։ Թմրանյութն իրացնողը ձերբակալվել է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում