ԳԳոհար Սարգսյան

Այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով նիստը

Այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով նիստը

Այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի՝ Հայաստանից ժամանակավոր բացակայելու վերաբերյալ:

Պաշտպանը նշել է, որ հունվարի 24-28-ը Ստրասբուրգում տեղի է ունենալու ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որին իր պաշտպանյալը՝ որպես ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, պետք է ներկա լինի։ Նա նաև վկայակոչել է ՍԴ-ի որոշումը՝ պատգամավորական անձեռնմխելիության մասին:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկել է՝ նշելով, որ ներկայացված միջնորդության հիմնավորումները խեղաթյուրում են ՍԴ-ի որոշումը։

Լսելով կողմերին՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ պաշտպանական կողմը թերի տեղեկություն է տրամադրել և միջնորդության լուծումը հետաձգել է:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում