ՎՎարդուհի Հարությունյան

Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի իրադրությանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել իրադրության կայունացման և խաղաղ կյանքի հաստատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի կապակցությամբ: Նշվել է, որ այդ հարցերում Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են և հետագայում մտադիր են գործել ներդաշնակ»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Կողմերը քննարկել են նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը: Վլադիմիր Պուտինը նաև շնորհավորել է Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում