ԱԱլիս Մելիքսեթյան

Ալեն Սիմոնյանը և Վալերի Պեկրեսը քննարկել են Ադրբեջանում պահվող հայերի հայրենադարձման առաջնահերթությունները

Ալեն Սիմոնյանը և Վալերի Պեկրեսը քննարկել են Ադրբեջանում պահվող հայերի հայրենադարձման առաջնահերթությունները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստան այցելությունների թվով Ֆրանսիան բացարձակ առաջատար է, ինչի հիմքում են երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամական հարաբերությունները և քաղաքական սերտ փոխգործակցությունը:

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Վալերի Պեկրեսին նրա գլխավորած Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ ընդունած բանաձևի, ինչպես նաև՝ պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության կարիքներին ուղղված 75 հազար եվրո օգնություն հատկացնելու համար:

Զրուցակիցները նշել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչներից  է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վալերի Պեկրեսը կարևորել է Հայաստանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ երկու երկրները նույնական համամարդկային արժեքների կրողն են և Հայաստանին վերաբերող խնդիրները չեն կարող անտարբեր թողնել Ֆրանսիային:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հետպատերազմյան Արցախում տիրող իրավիճակին, չլուծված հումանիտար խնդիրներին և մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերի:

Այս համատեքստում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայերի հայրենադարձման առաջնահերթությունները: Վալերի Պեկրեսը կարևորել է միջազգային հանրության դերը հակամարտության հանգուցալուծման գործընթացում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում