ՎՎարդուհի Հարությունյան

Ադրբեջանի իշխանական ԶԼՄ-ները պարզապես հրաման են կատարում. Eurasia.net-ի անդրադարձը

Ադրբեջանի իշխանական ԶԼՄ-ները պարզապես հրաման են կատարում. Eurasia.net-ի անդրադարձը

Ամերիկյան Eurasia.net անկախ պորտալը Ադրբեջանի իշխանությունների կողմից լրատվամիջոցների աշխատանքը վերահսկելու մեխանիզմների վերաբերյալ հոդված է հրապարակել: Նյութի հեղինակը նշում է, որ օրական մի քանի անգամ ադրբեջանական լրատվական գործակալությունների խմբագիրները նույնական հաղորդագրություններ են ստանում WhatsApp հեռախոսային հավելվածով: «Հանձնարարականներ» գրությամբ նյութերը, որպես կանոն, պարունակում են ցուցումներ, թե ինչպես պետք է մատուցել այս կամ այն իրադարձությունը:

Նշվում է, որ Բաքվի և Թեհրանի միջը վերջին լարվածության սրման ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ներին կարգադրում էին ընդլայնել Իրան-Հայաստան հարաբերությունների, «թմրանյութերի ապօրինի շրջանառության» և երկու երկրների կողմից Արցախում «իրականացված թալանի» դեմ ուղղված արշավը՝ հիմնվելով ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Իլհամ Ալիևի հնչեցրած թեզերի վրա: Միևնույն ժամանակ լրատվամիջոցներին հորդորում էին որևէ կերպ չվիրավորել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի «պատիվն ու արժանապատվությունը», ինչպես նաև չհիշատակել այսպես կոչված «Հարավային Ադրբեջան» եզրույթը: Դրան հաջորդել են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Իրանի նկատմամբ մեղադրանքները՝ Հայաստանին աջակցելու, Արցախի տարածքում «թմրամիջոցներ աճեցնելու և արտահանելու», «փողեր լվանալու» վերաբերյալ:

Նմանատիպ հաղորդագրություններ ադրբեջանական ԶԼՄ-ները ստացել են նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցի նախօրեին: Լրատվամիջոցներին կարգադրել են հանրությանը նախապատրաստել թեմայի քննարկումներին՝ օգտագործելով «հաղթական ադրբեջանական ժողովուրդ» և «հաղթական գերագույն գլխավոր հրամանատար» արտահայտությունները:

Հաճախ հրահանգներում նշվել է, թե ինչ չի կարելի հրապարակել։ Օրինակ՝ ԶԼՄ-ներին արգելվել է հրապարակել Ադրբեջանի AZAL ավիաընկերության նախագահ Ջահանգիր Ասկերովի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատակը, երբ վերջինս գտնվում էր Ադրբեջանում: Լրատվամիջոցներին արգելվել է նաև վերնագրերում և նյութերում օգտագործել իտալական La Repubblica թերթի հետ Իլհամ Ալիևի հարցազրույցի այն հատվածը, որը վերաբերում էր սկանդալային «Պանդորայի փաստաթղթերին»:

Eurasia.net-ի անդրադարձում ասվում է, որ նմանատիպ կարգադրությունները մշտական են: Նշվում է, որ պարզ չէ, թե որտեղից են գալիս այդ հաղորդագրությունները, սակայն հրահանգներին ծանոթ լրագրողների կարծիքով՝ դրանք ուղարկվում են նախագահի գրասենյակից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում