ՀՀայկարամ Նահապետյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի ավագանու հերթական նիստին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի ավագանու հերթական նիստին
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի կայանալիք ավագանու հերթական նիստին: Այս մասին խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. 
 
«Հարգելի երևանցիներ, հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին:
 
Միևնույն ժամանակ՝ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին՝ նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում