ՄՄարիամ Մխիթարյան

Լոնդոնում հարձակվել են Բելառուսի դեսպանատան վրա

Լոնդոնում հարձակվել են Բելառուսի դեսպանատան վրա

Հարձակում է կատարվել Լոնդոնում Բելառուսի դեսպանատան վրա, վնասվել է շենքի ճակատային մասը, մեկ դիվանագետ վիրավորվել է. նրան ախտորոշվել է ուղեղի թեթև ցնցում, քթի և ատամի կոտրվածք՝ հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն։

Հարձակվողները փորձել են փախչել, սակայն դիվանագիտական ​​ոստիկանությունը մի քանիսին ձերբակալել է։ Նախնական տվյալներով՝ հարձակվողները Надзея արմատական ​​խմբավորման անդամներ են՝ հայտնում է ТАСС-ը։

Բելառուսի ԱԳՆ է կանչվել Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին վճռական բողոք է ներկայացվել՝ միջադեպի մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Բելառուսական կողմն ակնկալում է, որ բրիտանական իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու դիվանագիտական ​​առաքելությունը, համաձայն դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 22-րդ հոդվածի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում