ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքական ռազմական ավիացիան մեկ օրում 42 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը

Թուրքական ռազմական ավիացիան մեկ օրում 42 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը

Թուրքական ռազմական ավիացիան մեկ օրում 42 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը: Այդ մասին հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը, փոխանցում է Greek City Times-ը:

«Թուրքական 13 ռազմական ինքնաթիռ ընդհանուր առմամբ 42 խախտում է կատարել Հունաստանի օդային տարածքում, մասնավորապես, F-16 կործանիչների հինգ զույգ, որոնցից երկուսը սպառազինություն են ունեցել, CN-235 ռադիոէլեկտրոնային պայքարի երկու ինքնաթիռներ և մեկ անօդաչու թռչող սարք»,- նշել են գլխավոր շտաբում:

Թուրքական կործանիչները որսալու նպատակով գործարկվել են հունական ռազմական օդանավերը, որոնք, միջազգային պրակտիկային համապատասխան, ստիպել են խախտողներին լքել Հունաստանի օդային տարածքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում