ՎՎարդուհի Հարությունյան

ԵԱՏՄ նախարարը և Կուբայի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր

ԵԱՏՄ նախարարը և Կուբայի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի հետ քննարկել է հանրապետության և Միության մասնակիցների միջև հարաբերությունները, հայտնել է Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիլիան։

«Կողմերը նշել են համագործակցության 2-րդ համատեղ նիստում ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև բարեկամության ավանդական պատմական կապերը, որոնք մեզ միավորում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կուբացի դիվանագետը:

Դեկտեմբերի 13-ին Կուբայի կառավարությունը և ԵՏՀ ներկայացուցիչները ստորագրել են 2021-2025 թվականների համատեղ միջոցառումների ծրագիր, որը նվիրված է առևտրատնտեսական, ֆինանսների, առողջապահության, դեղերի արդյունաբերության, կենսատեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությանը:

2020 թ. Կուբան պաշտոնապես դարձել է ԵԱՏՄ դիտորդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում