ՄՄարիամ Մխիթարյան

Կիևն ակնկալում է Վաշինգտոնից ստանալ 1 միլիարդ դոլարի օգնություն

Կիևն ակնկալում է Վաշինգտոնից ստանալ 1 միլիարդ դոլարի օգնություն

Կիևի նպատակը ԱՄՆ-ից մեկ միլիարդ դոլարի օգնություն ստանալն է՝ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«ԱՄՆ 2022 թվականի բյուջեի նախագիծը նախատեսում է Ուկրաինային 756 միլիոն դոլարի ընդհանուր օգնություն, որից 400 միլիոն դոլարը՝ անվտանգության ամրապնդման համար: Բայց 1 միլիարդ դոլարի աջակցության մեր նպատակը մնում է անփոփոխ, և մենք վստահ շարժվում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Կուլեբան ճեպազրույցում։

Նա նշել է, որ Կիևը բոլոր մակարդակներում անկեղծ և անմիջական երկխոսություն է վարում Վաշինգտոնի հետ։ Կուլեբան միաժամանակ հավելել է, որ Պետդեպարտամենտի, Պենտագոնի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ամերիկյան կողմը ավելի քան 460 մլն դոլար է հատկացրել Ուկրաինայում առանցքային բարեփոխումների աջակցությանը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ակնկալում է ստանալ նաև Ֆրանսիայի աջակցությունը: Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո Զելենսկին հույս է հայտնել, որ Ֆրանսիան Եվրոպական խորհրդում նախագահելու ընթացքում հատուկ ուշադրություն կդարձնի Ուկրաինայի անվտանգության հարցերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում