ՆՆարե Ոսկանյան

ԱԽ քարտուղարը ԱՄՆ-ում փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է խնդիրների լայն շրջանակ

ԱԽ քարտուղարը ԱՄՆ-ում փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է խնդիրների լայն շրջանակ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը հանդիպում էր կազմակերպել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։

 

Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։ Հարցուպատասխանի ձևաչափով նաև քննարկվել է խնդիրների լայն շրջանակ՝ ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի փոփոխության դեմ պայքարը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում