Հանրային հեռուստաընկերության և «Երևան» ստուդիայի արխիվային հարստությունը հասանելի կդառնա հանրությանը

Հանրային հեռուստաընկերության և «Երևան» ստուդիայի արխիվային հարստությունը հասանելի կդառնա հանրությանը

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն ընդունել է ճապոնական “JICS” խորհրդատվական ընկերության փորձագետ Տոշիյուկի Նակազավային: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր Հանրային հեռուստաընկերության արխիվի տեխնիկական արդիականացման նախագծի վերաբերյալ և կնքվել է գործակցության պայմանագիր: 

Հիշեցնենք, որ  Ճապոնիայի կառավարության Հայաստանին տրամադրելիք դրամաշնորհի շրջանակում՝ Հանրային հեռուստաընկերությունը կհագենա անհրաժեշտ սարքավորումներով՝ հեռուստատեսության արխիվի թվայնացման նպատակով: Իրականացվելիք գործընթացի արդյունքում լուծում կստանա արխիվային նյութերի երկարաժամկետ պահպանության և օգտագործման հարցը՝ ինչի արդյունքում հանրությունը կկարողանա օգտվել Հանրային հեռուստաընկերության և հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի արխիվային հարստությունից: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում