ՎՎարդուհի Հարությունյան

Անկարան դիտարկում է ավիաընկերությունների հայտերը՝ Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար

Անկարան դիտարկում է ավիաընկերությունների հայտերը՝ Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար

Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի իրականացման համար թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը. դրա վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Ավիաընկերությունների հայտերը քննարկվում են Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում և քաղավիացիայի գլխավոր վարչությունում։ Թուրքական կողմի վերաբերմունքը հարցի նկատմամբ սկզբունքորեն դրական է։ Մոտ օրերս կորոշվի, թե որ ընկերությունները կկարողանան թռչել այդ երթուղով»,- ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Անկարայի հատուկ ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում