ԳԳևորգ Թոսունյան

Լոռու մարզպետը պարգևատրել է ազատ ոճի ըմբիշներին

Լոռու մարզպետը պարգևատրել է ազատ ոճի ըմբիշներին

Իրանի Իսլամական հանրապետության մայրաքաղաք Թեհրանում վերջերս կայացած Բանակայինների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությունում հաղթական գոտեմարտեր են մղել և մրցանակային տեղերի արժանացել վանաձորցի մարզիկները: Նրանց ու մարզիչներին ընդունել և շնորհակալագրերով է պարգևատրել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:

 

Խրախուսանքի են արժանացել մարզիչներ Ժորա Հովհաննիսյանը, Ժիրայր Հովհաննիսյանը, ՎժԲանակայինների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությունում ՀՀ հավաքականի կազմում Լոռին ներկայացրած պատանի ըմբիշներ Մհեր Մարկոսյանը (արծաթե մեդալակիր), Մենուա Յարիբեկյանը, Հովհաննես Մխիթարյանը (բրոնզե մեդալակիրներ):

 

Մարզպետը շնորհավորել է նրանց և ընդգծել, որ այս հաղթանակը լուրջ ձեռքբերում է մարզի համար, հարկավոր է չթուլանալ և հաջորդ անգամ գնալ առավել մեծ բարձունքների հետևից: Արամ Խաչատրյանը հատուկ շնորհակալություն է հայտնել վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյանին՝ աշխարհի առաջնությունում մրցանակակիր սաներ պատրաստելու անձնվեր գործի, Ժիրայր Հովհաննիսյանին՝ նվիրյալ աշխատանքի և Լոռու ըմբշամարտի ֆեդերացիայի ակտիվ գործունեության համար՝ նշելով, որ մարզպետարանը ֆեդերացիային կաջակցի իր հնարավորությունների շրջանակներում:

 

Ըմբիշները ևս երախտքի խոսքեր են ուղղել մարզպետ Արամ Խաչատրյանին՝ իրենց ջանքերը արժեվորելու և գնահատելու համար: Հանդիպմանը ներկա Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը նույնպես շնորհավորանքի խոսքեր են հղել մարզիկներին և մարզիչներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում