ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄԷ-ն ԱՄՆ-ին սպառնացել է հրաժարվել F-35 կործանիչներ գնելուց

ԱՄԷ-ն ԱՄՆ-ին սպառնացել է հրաժարվել F-35 կործանիչներ գնելուց

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) սպառնացել է ԱՄՆ-ին, որ կհրաժարվի F-35 կործանիչների, Reaper անօդաչու թռչող սարքերի և այլ զինատեսակների գնումներից։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Թերթի տվյալներով՝ 23 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի նկատմամբ ԱՄԷ-ի դիրքորոշման պատճառը Վաշինգտոնի անվտանգության պահանջներն են՝ բարձր տեխնոլոգիական սպառազինությունը չինական լրտեսությունից պաշտպանելու համար։ ԱՄԷ-ն դրանք որակել է շատ «խիստ» և երկրի ազգային ինքնիշխանության համար վտանգավոր: Ընդ որում՝ պարզ չէ՝ Աբու Դաբին իսկապես կհրաժարվի՞ բազմամիլիարդանոց պայմանագրից, թե՞ դա դիվանագիտական ​​քայլ է նախքան ԱՄԷ պատվիրակության այցը ԱՄՆ։

Նոյեմբերի 20-ին ամերիկյան հետախուզությունը հայտարարեց, որ Չինաստանը գաղտնի ռազմական օբյեկտ է կառուցել Աբու Դաբիի մոտ գտնվող նավահանգստում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը զգուշացրել է ԱՄԷ իշխանություններին, որ Ծոցում Չինաստանի ռազմական ներկայությունը կարող է սպառնալ երկու պետությունների միջև կապերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում