ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը հանելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը հանելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ը պատրաստ է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք հակասում են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ): Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի հայտարարությանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ իրանական միջուկային համաձայնագրի պայմաններին, քանի դեռ Իրանը նույն կերպ է վարվում։

«Մենք լիովին պատրաստ ենք հանել պատժամիջոցները, որոնք չեն համապատասխանում ԳՀՀԾ-ով նախատեսված մեր պարտավորություններին, ինչը թույլ կտա Իրանին ստանալ գործարքով նախատեսված տնտեսական օգուտները»,- ասել է դիվանագետը:

Իրանի վերաբերյալ ԳՀՀԾ համաձայնագիրը Թեհրանի և միջնորդ վեց երկրների միջև կնքվել է 2015 թվականի ամռանը։ Ավելի ուշ Իրանին մեղադրեցին պայմանավորվածությունների կոպիտ խախտումների համար։ 2018 թվականի մայիսի սկզբին Միացյալ Նահանգները հայտարարեց գործարքից միակողմանի դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցների վերականգնման մասին։ 2020 թվականի հունվարին էլ Թեհրանը հայտարարեց ԳՀՀԾ-ի սահմանված համաձայնագրերից հրաժարվելու մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում