ՄՄարիամ Մխիթարյան

«Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած». Փայլանը՝ Չավուշօղլուին

«Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած». Փայլանը՝ Չավուշօղլուին

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ) ընտրված   հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում խոսել է այդ երկրում տիրող ազգայնականության, խտրականության, հարևանների նկատմամբ եղած թշնամանքի մասին, գրում է Ermenihaber-ը:

Նա հիշեցրել է, որ մինչև թուրքերի տարածաշրջանում հայտնվելը, այնտեղ տարբեր ազգեր են միասին ապրել, քաղաքակրթություն հիմնել և հնարավոր չէ Թուրքիայի պատմությունը շարադրել առանց հայերի, հույների ու քրդերի:

Ապա դիմել է դահլիճում նստած արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ նշելով, որ տարիներ շարունակ նրան կոչ է անում ամբիոնից ժողովրդին դիմելիս ազգակիցներ բառի փոխարեն օգտագործի հայրենակիցներ/քաղաքացիներ բառը:

«Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած, ես էլ տեսականորեն կարող եմ նստել ձեր աթոռին: Ձեզ դուր կգա՞, որ ես վեր կենամ ասեմ՝ ազգակիցներիս համար այս կամ այն բանն եմ անում: Դուր չի գա: Այս երկիրը ոչ թե ազգակիցներ, այլ քաղաքացիներ ունի»,- ասել է Փայլանը թուրք նախարարին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում