ՎՎարդուհի Հարությունյան

Իրանում քննադատել են Վիեննայի բանակցությունների որոշ կողմերի դիրքորոշումը

Իրանում քննադատել են Վիեննայի բանակցությունների որոշ կողմերի դիրքորոշումը

Որոշ դերակատարներ իրական դիվանագիտության փոխարեն, սովորության համաձայն՝ շարունակում են մեղավորներ փնտրել: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար և Իրանի միջուկային գործարքի հարցով Վիեննայի բանակցություններում իրանական կողմի ավագ բանակցող Ալի Բաղերին, փոխանցում է IRNA գործակալությունը։

«Նախապես ներկայացրել ենք մեր գաղափարները և աշխատել ենք կառուցողական ու ճկուն, որպեսզի մեղմենք տարաձայնությունները»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարը:

Նրա խոսքով՝ դիվանագիտությունը «երկկողմ երթևեկությամբ փողոց» է, և կողմերից մեկի սխալները շտկելու կամքի առկայության դեպքում հնարավոր է արագ հասնել շահավետ գործարքի:

Վիեննայում Իրանի միջուկային գործարքի գործողության վերականգնմանը նվիրված բանակցություններն ընթանում են 2021 թ. ապրիլից: Մասնակցում են Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները: Դեկտեմբերի սկզբին մեկնարկել է բանակցությունների յոթերորդ փուլը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում