ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի ՆԳ փոխնախարարին աշխատանքից ազատել են Դոնբասի անցակետում տեղի ունեցած սկանդալից հետո

Ուկրաինայի ՆԳ փոխնախարարին աշխատանքից ազատել են Դոնբասի անցակետում տեղի ունեցած սկանդալից հետո

Ուկրաինայի Նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գոգիլաշվիլուն՝ Դոնբասի անցակետում տեղի ունեցած սկանդալի պատճառով՝ հայտնում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին նախաձեռնել էր Գոգիլաշվիլու հեռացումը վարույթի ընթացքում, սակայն նախագահ Վլադիմիր Զելենսկու պահանջով Նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել ՆԳ փոխնախարարին: Բացի դրանից՝ Լրագրողական հետաքննության կենտրոնը, վկայակոչելով ՌԴ Դաշնային հարկային ծառայության տվյալները, հայտնել է, որ Գոգիլաշվիլին ունի Ռուսաստանի քաղաքացու անձնագիր և անհատական ​​հարկային համար:

Ըստ տարածված տեսահոլովակի՝ Դոնեցկի շրջանի մուտքի մոտ Գոգիլաշվիլին հրաժարվել է կատարել ոստիկանի պահանջները և անմիջապես կանգ չի առել անցակետում։ Կանգառից հետո, սակայն, տղամարդը սկսել է վիճել իրավապահների հետ: Փոխնախարարին դուր չի եկել, որ իրեն դեմքով չեն ճանաչել: Պաշտոնյան սպառնացել է ու կռվել ոստիկանների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում