ՄՄարիա Գաբրիելյան

Արման Դիլանյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ՍԴ-ի գործառույթները ՀՀ պետական կառավարման համակարգում

Արման Դիլանյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ՍԴ-ի գործառույթները ՀՀ պետական կառավարման համակարգում

2021 թվականի դեկտեմբերի 13-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

 

Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը շնորհավորել է տիկին դեսպանին նշանակման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում նոր լիցք կհաղորդվի հայ-ֆրանսիական միջդատարանական ու իրավական երկխոսությանը: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի միջև համագործակցությանը՝ Արման Դիլանյանն արժևորել է բարեկամական կապերի ամրապնդումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում, մասնավորապես՝ Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության շրջանակներում:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ դեսպան Լույոն վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ երկու երկրների սահմանադրական արդարադատության մարմինների հարաբերությունները և համագործակցությունը զարգացնելու համար:
 
Կողմերը երկուստեք կարևորել են մոտ ժամանակաշրջանում բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը:

 

Դեսպան Լույոյի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի գործառույթները և դերակատարումը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում