ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելի վարչապետի առաջին պաշտոնական այցը Աբու Դաբի

Իսրայելի վարչապետի առաջին պաշտոնական այցը Աբու Դաբի

Իսրայելի վարչապետն առաջին անգամ է ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), ինչը բնորոշվել է որպես պատմական այց: Նաֆթալի Բենեթը ժամանել է Աբու Դաբի կիրակի երեկոյան՝ դեկտեմբերի 12-ին, նույն օրը նա հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ՝ գրում է The times of Israel-ը։ Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնում են, որ երկուշաբթի Բենեթը բանակցություններ է վարելու Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Իսրայելից մեկնելուց առաջ Բենեթն ասել է, որ իր ուղևորության նպատակն է «խորացնել համագործակցությունը երկու երկրների միջև»։ Նա «գերազանց» է որակել Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները, որոնք «մտադիր է շարունակել զարգացնել ու ամրապնդել և խաղաղություն հաստատել երկու ժողովրդի միջև»:

Ըստ լրատվամիջոցի՝ Բենեթի այցը տեղի է ունենում, երբ Իսրայելը և Պարսից ծոցում նրա դաշնակիցները անհանգստացած են Իրանի միջուկային ծրագրով: Բենեթի մեկօրյա ուղևորությունը համընկնում է համաշխարհային տերությունների և Իրանի միջև ընթացող միջուկային բանակցությունների հետ: Իսրայելը չի ​​մասնակցում բանակցություններին, սակայն մտահոգված է դրանցով։

Իսրայելը և ԱՄԷ-ն անցյալ տարի կապեր են հաստատել Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված Աբրահամի համաձայնագրով, որին ավելի ուշ միացել են նաև Բահրեյնը, Սուդանը և Մարոկկոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում