ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվայի պահանջները ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին

Մոսկվայի պահանջները ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին

Ռուսաստանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ից պահանջել է պաշտոնապես մերժել 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովին դաշինքի որոշումը, ըստ որի՝ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ՝ հայտնում է РИА Новости-ն:

Ըստ ռուսական կողմի՝ դա հակասում է ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների ղեկավարների պարտավորություններին: «Յուրաքանչյուրի անվտանգությունն անքակտելիորեն կապված է բոլորի անվտանգության հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Մոսկվան ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ԱՄՆ-ին ներկայացրել է ևս մեկ պահանջ՝ իրավաբանորեն ամրապնդել հարևան երկրներում, այդ թվում՝ դաշինքի անդամ չհանդիսացող պետություններում, Ռուսաստանի համար վտանգ ներկայացնող հարվածային համակարգեր չտեղակայելու մասին համաձայնագիրը, ուրբաթ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում