ՄՄարիամ Մխիթարյան

Անգլիայի դատարանը թույլ է տվել Ասանժին արտահանձնել ԱՄՆ

Անգլիայի դատարանը թույլ է տվել Ասանժին արտահանձնել ԱՄՆ

Անգլիայի և Ուելսի Գերագույն դատարանը թույլ է տվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ։ Այդ մասին գրում է Reuters-ը:

Այսպիսով բավարարվել է Վաշինգտոնի բողոքը, որը վիճարկել է արտահանձնման արգելքի նախկին որոշումը։

Դատավոր Թիմոթի Հոլրոյդի խոսքով՝ ԱՄՆ-ը Միացյալ Թագավորությանը երաշխիքների փաթեթ է տրամադրել՝ Ամերիկայում Ասանժի կալանքի պայմանների վերաբերյալ։ Ասանժի փաստաբանները կարող են վիճարկել դատարանի որոշումը։

Ամերիկյան արդարադատության նախարարությունը 18 մեղադրանք է ներկայացրել լրագրողին, Միացյալ Նահանգներ արտահանձնման դեպքում նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր ներում շնորհել Ասանժին, եթե ասի, թե ով է իրեն տվել 2016 թվականին Դեմոկրատական ​​կուսակցության կոտրված սերվերների նամակների տեքստերը։

2010 թվականին էլ Շվեդիան քրեական հետապնդման ենթարկեց Ասանժին բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար։ Նա հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի։ Հետաքննությունը դադարեցվեց 2017 թվականին, այնուհետև վերսկսվեց 2019 թվականի գարնանը, 2019 թվականի նոյեմբերին գործը փակվեց։

Լրագրողների միջազգային ֆեդերացիան դատապարտել է Լոնդոնի դատարանի որոշումը Ասանժին արտահանձնելու վերաբերյալ և կոչ է արել Բայդենին դադարեցնել լրագրողի քաղաքական հետապնդումը: Կազմակերպությունն այն կարծիքին է, որ Ասանժի արտահանձնումը լուրջ սպառնալիք է լրատվամիջոցների ազատության սկզբունքներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում