«ՖԻՖԱ. Կոնֆեդերացիաների գավաթ 2017» -ը՝ Հանրայինի ուղիղ եթերում

«ՖԻՖԱ. Կոնֆեդերացիաների գավաթ 2017» -ը՝ Հանրայինի ուղիղ եթերում

Առաջին ալիքն իր ֆուտբոլասեր հեռուստադիտողներին հնարավորություն է ընձեռում ուղիղ եթերում դիտելու Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որը կանցկացվի հունիսի 17-ից հուլիսի 2-ը:

Մրցաշարի մասնակից 8 երկրների՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրալիայի, Չիլիի, Մեքսիկայի, Նոր Զելանդիայի, Պորտուգալիայի, Կամերունի  ֆուտբոլային հավաքականներն ուժերը կչափեն նախ ենթախմբերում, ապա կպայքարեն հանուն Կոնֆեդերացիաների գավաթի: Խաղերը կանցկացվեն մրցաշարն ընդունող երկրի՝ Ռուսաստանի 4 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում:

Կից ներկայացնում ենք մրցաշարի հեռարձակման եթերացանցը՝

Ամսաթիվ

Ժամ

Հանդիպում

17.06.2017

19:00

     ՌԴ – Նոր Զելանդիա

18.06.2017

19:00

Պորտուգալիա – Մեքսիկա

18.06.2017

22:00

Կամերուն – Չիլի

19.06.2017

19:00

Ավստրալիա – Գերմանիա

21.06.2017

19:00

ՌԴ - Պորտուգալիա

21.06.2017

22:00

Մեքսիկա - Նոր Զելանդիա

22.06.2017

19:00

Կամերուն – Ավստրալիա

22.06.2017

22:00

Գերմանիա – Չիլի

24.06.2017

19:00

Մեքսիկա – Ռուսաստան

24.06.2017

19:00

Ն․ Զելանդիա - Պորտուգալիա

25.06.2017

19:00

Գերմանիա – Կամերուն

25.06.2017

19:00

Չիլի – Ավստրալիա

28.06.2017

22:00

Առաջին կիսաեզրափակիչ

29.06.2017

22:00

Երկրորդ կիսաեզրափակիչ

02.07.2017

16:00

Երրորդ տեղի համար հանդիպում

02.07.2017

 22:00

Եզրափակիչ

Մրցաշարի հեռարձակման գործընկերն է «Գյումրի-գարեջուր» ընկերությունը:

Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հայտարարած մեկնաբանների մրցույթում պայքարը շարունակում են 16 մասնակիցներ: Նրանք են՝ Արեգ Հակոբյան, Արման Աբելյան,  Արտուշ Հարությունյան,  Համլետ Գեւորգյան,  Նորայր Զորյան, Ռաֆայել Խալաթյան, Ալիկ Դավթյան, Արմեն Գարամյան, Արմեն Մանուկյան, Գրիգոր Գեւորգյան, Դավիթ Մարտիրոսյան, Երվանդ Հարությունյան,  Մարե Մինասյան, Միքայել Մարգարյան, Սամվել Սուքիասյան, Սուրեն Պողոսյան:

Մրցույթի հաղթողը/ները հնարավորություն կստանան լուսաբանելու Կոնֆեդերացիաների գավաթի հանդիպումներից որեւէ մեկը, որը հաջողելու պարագայում հնարավորություն կստանան համալրելու Հանրայինի մարզական ընտանիքը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում