ԱՄՆ-ը պատժամիջոցներ է նախապատրաստում, որոնք կսահմանափակեն Իրանի եկամտի աղբյուրները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման դեպքում: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին, հայտնում է Fox News-ը։
«Եթե դիվանագիտությունը շատ արագ ճիշտ ուղու վրա չընկնի, եթե Իրանի միջուկային ծրագրի վրա աշխատանքը շարունակվի, մենք այլ ելք չենք ունենա, քան լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Իրանի տնտեսության ոլորտների վրա լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու համար», - ընդգծել է մամուլի քարտուղարը և հավելել, որ Բայդենն, այնուամենայնիվ, շարունակում է հավատալ, որ Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու լավագույն միջոցը դիվանագիտական ուղիներն են:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Վաշինգտոնում իր իսրայելցի գործընկեր Բենի Գանցի հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ ԱՄՆ-ն բոլոր ջանքերը կգործադրի Իրանում միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար, հայտնում է ТАСС-ը։
Օսթինը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը մերձավորարևելյան կարգավորման հարցում այն է, որ Երուսաղեմը և Թեհրանը չպետք է թույլ տան միակողմանի քայլեր, որոնք սրում են լարվածությունը։










