ՆՆարե Թադևոսյան

Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ. պատասխան գործողություններով կրակը լռեցվել է. ՊՆ

Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ. պատասխան գործողություններով կրակը լռեցվել է. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում