ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը դժգոհ է և՛ ԱՄՆ-ից, և՛ ԵՄ-ից

Էրդողանը դժգոհ է և՛ ԱՄՆ-ից, և՛ ԵՄ-ից

Կատարից վերադառնալուց հետո լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր դժգոհությունն է հայտնել Սիրիայում ԱՄՆ քաղաքականությունից: Խոսքը վերաբերում է Սիրիայի քրդերի զինված ուժերի հետ ԱՄՆ-ի համագործակցությանը՝ հայտնում է Ermenihaber-ը:

Էրդողանին դուր չի գալիս, որ Սիրիայի սահմանին՝ Ալ-Հասակայում, ամերիկացի զինվորականները քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի» հետ հրաձգային մարզումներ են անցկացնում:

Թուրքիան քրդական ուժերին՝ YPG-ին, դիտարկում է ահաբեկչական կազմակերպություն՝ այն համարելով Թուրքիայում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» սիրիական ճյուղ:

Էրդողանը դժգոհ է նաև Եվրամիությունից՝ կապված անազատության մեջ գտնվող՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի ազատ արձակման վերաբերյալ միության որոշումների հետ։

Եվրամիությունը հայտարարել է, որ Քավալայի գործով Թուրքիայի դեմ տույժ կսահմանի: Էրդողանը պատասխանել է․ «Մենք չենք ճանաչում Քավալայի, Դեմիրթաշի, սրա, նրա հետ կապված ԵՄ որոշումները։ Դա միջամտություն է Թուրքիայի դատական համակարգին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում