ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը մտադիր է նոր ներդրումներ հատկացնել ամբողջ աշխարհում լրագրողներին պաշտպանելու համար

ԱՄՆ-ը մտադիր է նոր ներդրումներ հատկացնել ամբողջ աշխարհում լրագրողներին պաշտպանելու համար

Միացյալ Նահանգները մտադիր է ֆինանսավորել ամբողջ աշխարհում անկախ լրագրողներին և լրատվամիջոցներին պաշտպանող միջոցառումները: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» նախօրեին, որը կանցկացվի դեկտեմբերի 9-10-ը՝ գրում է ТАСС-ը։

«Գագաթնաժողովի ընթացքում մենք կհայտարարենք նոր զգալի ներդրումների մասին՝ ֆինանսական դժվարություններ ունեցող անկախ լրատվամիջոցներին աջակցելու համար», - ասել է Բլինքենը:

Վաշինգտոնի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովը» կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով՝ պետությունների ղեկավարների, իրավապաշտպանների և գործարարների մասնակցությամբ։ Միջոցառմանը հրավիրված են 110 պետություն և տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստանը: Ցուցակում ներառված չեն Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ի այս նախաձեռնությունն անվանել էր «ընկերական հավաք նեղ շրջանակում» և Վաշինգտոնի «ամենաօդիոզ» նախագծերից մեկը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում