Մոնտենեգրո-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը Առաջին ալիքի ուղիղ եթերում

Մոնտենեգրո-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը Առաջին ալիքի ուղիղ եթերում

Առաջին ալիքը հունիսի 10-ին՝ ժամը 22։45-ին, կցուցադրի ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո - Հայաստան հանդիպումը։ Խաղը տեղի կունենա Պոտգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտում: Այս հանդիպումը Հայաստանի հավաքականի համար չափազանց կարևոր է ու որոշիչ, քանի որ հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը հիանալի հնարավորություն կստանա պայքարը շարունակելու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Խաղը կվարի ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը:  

Հայաստանի ազգային հավաքականն իր ակտիվում արդեն ունի վաստակած 6 միավոր: E խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ մեկ միավորով զիջելով Մոնտենեգրոյին: 

Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հայտարարած մեկնաբանների մրցույթում պայքարը շարունակում են 16 մասնակիցները՝ Արեգ Հակոբյանը, Արման Աբելյանը, Արտուշ Հարությունյանը, Համլետ Գեւորգյանը, Նորայր Զորյանը, Ռաֆայել Խալաթյանը, Ալիկ Դավթյանը, Արմեն Գարամյանը, Արմեն Մանուկյանը, Գրիգոր Գեւորգյանը, Դավիթ Մարտիրոսյանը, Երվանդ Հարությունյանը, Մարե Մինասյանը, Միքայել Մարգարյանը, Սամվել Սուքիասյանը, Սուրեն Պողոսյանը: 

Մրցույթի հաղթողը/ները հնարավորություն կստանան լուսաբանելու Կոնֆեդերացիաների գավաթի հանդիպումներից որեւէ մեկը, որը հաջողելու պարագայում հնարավորություն կստանան համալրելու Հանրայինի մարզական ընտանիքը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում