ՎՎարդուհի Հարությունյան

Մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների բանակցությունը տեսակապով

Մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների բանակցությունը տեսակապով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը տեսակապով բանակցություն են վարում, հայտնում են լրատվամիջոցները:

«Ցավոք, մենք չհանդիպեցինք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, բայց հուսով եմ, որ հաջորդ անգամ կկարողանանք դեմ առ դեմ հանդիպել»,- ասել է ԱՄՆ նախագահը հանդիպման սկզբում, որից հետո հանդիպումը շարունակվել է «փակ դռների հետևում»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինի և Բայդենի շփումը կարող է բավական երկար տևել: Նրա խոսքով՝ խոսակցությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ լինի. նման զրույցը ճշգրիտ ժամանակացույց չունի:

Երկու նախագահների շփումը Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հինգերորդն է: Ավելի վաղ երկու պետությունների ղեկավարները երեք անգամ շփվել են հեռախոսով, իսկ հունիսի կեսերին նրանք Ժնևում հանդիպում են ունեցել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում