ՆՆարե Ոսկանյան

Արագածոտնի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արագածոտնի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանը, Տիգրան Եղիազարյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

 

Ներկաները խորհրդակցել են կրթության, մշակույթի, սպորտի, տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահության, բնապահպանության, հողաշինության, ընդերքօգտագործման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, ներդրումային և այլ ծրագրերի, քաղաքաշինության, սոցիալական աջակցության, պատվաստումային գործընթացի և մարզպետարանի լիազորությունների տիրույթում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:

 

Խորհրդակցության ընթացքում կատարվել է նաև մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանի, Տիգրան Եղիազարյանի և մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանի համակարգման ներքո գտնվող ոլորտների բաշխում:

 

«Մենք պետք է մարզի բոլոր խնդիրներին տիրապետենք, վեր հանենք դրանք, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ լուծել: Այն գործերը, որոնք հնարավոր է կատարել այսօր, կատարեք այսօր. կարիք չկա սպասել մինչև հանձնարարականի վերջնաժամկետ: Մարզպետարանի աշխատակազմը, ենթակա կազմակերպությունները, ՏԻՄ-երը և մյուս բոլոր կառուցները պետք է համագործակցեն ու գործուն աջակցեն գործառույթների բնականոն իրականացմանը. գործեք այս տրամաբանությամբ:
 
Խնդիրների լուծման հարցում բացառեք անձնական մոտեցումներն անձանց կամ երևույթների նկատմամբ: Որոշումներ կայացնելիս առաջնորդվեք ազնվության սկզբունքով և դիրքորոշում արտահայտեք մասնագիտական տեսակետի հիման վրա: Մենք պետք է գույքագրենք մարզի համայնքների խնդիրները և աջակցենք, որպեսզի բոլոր բնակավայրերում հավասարության սկզբունքով և ըստ առաջնահերթության արդյունավետ ծրագրեր իրակացվեն»,- ասել է մարզպետը՝ հավելով՝ պարբերաբար իրեն ներկայացնել ոլորտային անհատական հարցերն ու դրանց ուղղությամբ իրականցված աշխատանքները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում