ՄՄարիամ Մխիթարյան

Մեղադրանք է ներկայացվել ավելի քան 100 թուրք ծովակալի

Մեղադրանք է ներկայացվել ավելի քան 100 թուրք ծովակալի

Անկարայի գլխավոր դատախազությունը մեղադրական ակտ է պատրաստել ավելի քան 100 պաշտոնաթող ծովակալների դեմ, որոնք պաշտպանել են Բոսֆորի և Դարդանելի կարգավիճակի մասին Մոնթրյոյի կոնվենցիան։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Մեղադրյալներին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում, գործն ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ծովակալները հանցավոր դավադրության մեջ են մտել սահմանադրական կարգի դեմ։

Ապրիլի սկզբին 104 պաշտոնաթող ծովակալ նամակ հրապարակեց, որում Մոնթրյոյի կոնվենցիան անվանեցին Թուրքիայի դիվանագիտության ​​հաղթանակ: Կոնվենցիան նախատեսում է խաղաղ ժամանակ նեղուցներով ռազմանավերի կրողունակության սահմանափակումներ, որոնց պարտավոր են հետևել ոչ սևծովյան տարածաշրջանի երկրները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում