ԳԳոհար Սարգսյան

Առաջարկվում է ստեղծել Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ

Առաջարկվում է ստեղծել Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի հերթական նիստում ընդգրկված էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հաշվի առնելով նախագծում տեղ գտած մի շարք դրույթներ, հեղինակներին առաջարկել է նախագծի քննարկումն անցկացնել փակ ձևաչափով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել է, որ խմբակցությունը դեմ է հայտարարության նախագիծը փակ ձևաչափով քննարկելու առաջարկին:

Քվեարկության արդյունքում որոշվել է նախագծի քննարկումն անցկացնել փակ ձևաչափով:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել Հայաստանի խորհրդարանում Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ ստեղծելու առաջարկին: Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ Չեռնոգորիայի խորհրդարանում դեռևս ամռանը նախաձեռնվել է Չեռնոգորիա-Հայաստան բարեկամական խմբի ձևավորման գործընթաց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում