ՎՎարդուհի Հարությունյան

Եվրոպայում սկսել են պայքարել օմիկրոն շտամի դեմ

Եվրոպայում սկսել են պայքարել օմիկրոն շտամի դեմ

Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամով վարակի առնվազն 12 դեպք, փոխանցում է Euronews-ը։ Դեկտեմբերի 6-ին Փարիզում տեղի կունենա պաշտպանության խորհրդի նիստ, որին կքննարկվի համավարակի դեմ պայքարի լրացուցիչ միջոցների ներդրման հարցը: Երկրի առողջապահության նախարարության գնահատմամբ՝ համավարակի հինգերորդ ալիքի պիկը Ֆրանսիայում սպասվում է հունվարի վերջին: Իշխանությունները բնակիչներին կոչ են անում բուստերային պատվաստում անել:

«Դիտարկվում է 5-12 տարեկան երեխաների պատվաստման հնարավորությունը։ Դեռևս չի քննարկվում երեխաների պարտադիր պատվաստման հարցը»,- հայտնել է Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկեն։

Մեծ Բրիտանիայում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է օմիկրոնով վարակվելու ավելի քան 50 դեպք: Բրիտանացի բժիշկները նախազգուշացնում են, որ օմիկրոն շտամը կարող է երկրում հիվանդացության հսկայական ալիքի պատճառ դառնալ:

Չնայած դրան՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին խորհուրդ է տվել Սուրբ Ծնունդին պատրաստվել սովորական ձևով: Վարչապետը նաև կորոնավիրուսից բուստերային պատվաստում է ստացել։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում