ՄՄարիամ Մխիթարյան

Անկարան ԵԽ-ի որոշումը որակել է «միջամտություն Թուրքիայի դատական համակարգին»

Անկարան ԵԽ-ի որոշումը որակել է «միջամտություն Թուրքիայի դատական համակարգին»

Եվրախորհուրդը որոշում է կայացրել Թուրքիայի դեմ սկսել «խախտման գործընթաց»: Այն կապված է իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու հետ: Քավալան կալանավորվել է 2017-ին, իսկ 2019-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի՝ թուրք պաշտոնյաները Քավալայի դեմ դատական գործ են հարուցել՝  վերջինին լռեցնելու նպատակով՝ գրում է Ahval-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը որակել է «միջամտություն երկրի դատական համակարգին» և խորհուրդ է տվել Եվրախորհդի նախարարների կոմիտեին՝ «հրաժարվել կողմնակալ ու ընտրողական դիրքորոշումից, բոլոր անդամ երկրների համար անաչառ մոտեցմամբ քննել ՄԻԵԴ-ի վճիռների կատարումը՝ պահպանելու մարդու իրավունքների համակարգի արդյունավետությունը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում