ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի ԱԳՆ արձագանքը Հաթայի բռնազավթման կապակցությամբ Սիրիայի խորհրդարանի հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ արձագանքը Հաթայի բռնազավթման կապակցությամբ Սիրիայի խորհրդարանի հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը «սանձարձակ և ապօրինի» է որակել Սիրիայի խորհրդարանի հայտարարությունն այն մասին, որ Հաթայը (նախկին Ալեքսանդրետի սանջակը) Սիրիայի բռնազավթված տարածքների մասն է՝ գրում է Ermenihaber-ը։

Նա ասել է. «Թուրքիան ինչպես հարկն է կպատասխանի իր հայրենի տարածքների նկատմամբ ստոր հավակնություններին և ազգային շահերին ուղղված ցանկացած սպառնալիքի»։

Սիրիայի խորհրդարանը հայտարարությամբ է հանդես եկել նախկին սիրիական Ալեքսանդրետի սանջակի բռնազավթման 82-րդ տարելիցի կապակցությամբ։ 1939-ի հունիսին այն բռնակցվել է Թուրքիային, և Սիրիան դա չի ճանաչում: Հայտարարությունում նշվել է, որ հնարավոր ամեն ինչ արվելու է տարածքը Սիրիային վերադարձնելու համար։

Հայերի համար նույնպես նահանգը խորհրդանշական կարևորություն ունի, քանի որ այդտեղ է գտնվում Մուսա լեռը, որտեղ 1915 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ Նահանգում ապրել են մեծաթիվ հայեր (մոտ 40 հազար), որոնք 1939 թվականի անեքսիայից հետո՝ հուլիսի 16-23-ը, հեռացել են և հաստատվել Սիրիայում, Լիբանանում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում