ՄՄարիամ Մխիթարյան

Ավստրիայի կանցլեր Շալենբերգը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին

Ավստրիայի կանցլեր Շալենբերգը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին

Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը մտադիր է հրաժարական տալ։ Այս մասին նա հայտարարել է պաշտոնը ստանձնելուց ընդամենը յոթ շաբաթ հետո և ժամեր անց այն բանից հետո, երբ իր նախորդը՝ Սեբաստիան Կուրցը, որը Ավստրիայի իշխող Ժողովրդական պահպանողական կուսակցության (ANP) առաջնորդն է, հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին: Այս տեղեկությունը հաղորդում է DW-ն:

Կանցլեր Շալենբերգը հայտարարել է, որ կազատի զբաղեցրած պաշտոնը, երբ պարզ դառնա, թե ով է ղեկավարելու ANP կուսակցությունը։ «Ես համոզված եմ, որ կառավարության ղեկավարի և Ավստրիայում ամենաշատ ձայներ ստացած կուսակցության նախագահի պաշտոնները պետք է լինեն նույն մարդու ձեռքում»,- բացատրել է կանցլերն իր քայլը՝ մանրամասնելով, որ երբեք չի ցանկացել գլխավորել կուսակցությունը:

Ալեքսանդր Շալենբերգը, որը նախկինում Ավստրիայի արտգործնախարարն էր, հոկտեմբերին դարձավ երկրի կանցլեր, երբ Սեբաստիան Կուրցը հրաժարական տվեց իրեն ներկայացված կոռուպցիայի մեղադրանքների պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում