ՄՄարի Կոստանյան

Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն դասախոսություն է կարդացել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում

Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն դասախոսություն է կարդացել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն դասախոսությամբ է հանդես եկել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Խավիեր Մինյանոն պատմել է որոշ մանրամասներ:

«Ինձ հրավիրել էր Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Հենց նա էր թարգմանում ինձ։  Նպատակն այն էր, որ տեղի ունենա հանդիպում Ռուսաստանի ազգային հավաքականին ֆուտբոլիստներ մատակարարող ակումբների ֆիզպատրաստության մարզիչների և բժշկական ծառայությունների ներկայացուցիչների հետ։

Իմ, ինչպես նաև Ոուսաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզչի  դասախոսությունների թեման ազգային հավաքականների և ակումբների միջև կապի ուժեղացումն էր։ Այսինքն՝ հնարավորինս շատ տեղեկություն հավաքել ֆուտբոլիստի մասին նրա՝ ազգային թիմին միանալուց առաջ։ Օրինակ՝ ինչ աշխատանք է կատարել, ինչ աստիճանի ծանրաբեռնված է եղել և այլն։  

Կարծում եմ՝ կարևոր է նաև հետադարձ կապը կողմերի միջև։ Բոլոր կողմերի համար շատ արդյունավետ դասախոսություն ստացվեց: Ավելացնեմ, որ, որպես ունկնդիր, ներկա էր նաև Ռոման Բերեզովսկին»,- նշել է Մինյանոն: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում