ՆՆարե Ոսկանյան

Կառավարությունը 18 մլն 540 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով

Կառավարությունը 18 մլն 540 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Շիրակի մարզպետարանին տրամադրվել է 18 մլն 540 հազար դրամ՝ մարզի երեք բնակավայրում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: 

Ըստ այդմ՝ Պեմզաշեն համայնքի 9 փողոցի արտաքին լուսավորության ցանց է անցկացվել, Լեռնակերտում էլ 100 տոկոս արտաքին լուսավորության ցանց ունենալու համար օգտվել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրից, և պետություն-համայնք համագործակցության արդյունքում տեղադրվել է 56 նոր հենասյուն և 56 նոր լուսատու։

Երրորդ ծրագիրն իրականացվել է Սարապատում․ տեղադրվել են 8 հակակարկտային կայաններ, 800 հա տարածք կարկտահարությունից այսուհետ պաշտպանված կլինի։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում