ՎՎարդուհի Հարությունյան

Եվրամիության երկրների արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը

Եվրամիության երկրների արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը

Եվրամիության երկրների ԱԳ նախարարները դեկտեմբերի 13-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը, ներառյալ՝ ԵՄ հնարավոր արձագանքը «Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի դեպքում»: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն ճեպազրույցի ընթացքում։ 

«ԵՄ-ն սատարելու է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և գարնանից մենք աշխատում ենք Ուկրաինայում տարբեր ոլորտներում կայունության ամրապնդման ուղղությամբ: Այդ հարցը կքննարկվի ԵՄ երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը»,- հայտարարել է Ստանոն:

Նա հավելել է, որ Ուկրաինան չի մտնում այն երկրների ցուցակը, որոնք սպասում են Եվրամիությանն անդամակցությանը, բայց Ուկրաինան գործընկեր և հարևան է, որի հետ ԵՄ-ն հաստատել է գործընկերություն Ասոցացման համաձայնագրի շրջանակներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում