ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի երկխոսությունը

ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի երկխոսությունը

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղղակի երկխոսության վերսկսումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի բացմանը:

«Կոչ ենք անում կողմերին առաջընթացի հասնել հումանիտար հարցերի, այդ թվում՝ պահվող անձանց, ականազերծման, անհայտ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ հետաքննության հարցերում: Հուսով եմ, որ մենք բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանը, կկարողանանք աշխատել այդ ուղղությամբ՝ առաջընթացի հասնելու համար»,- նշել է Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը բոլոր կողմերին կոչ է արել լուծել մյուս կարևոր խնդիրները՝ սահմանազատման և սահմանագծման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը, ինչպես նաև շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում